211652_close_icon
views-count47556 դիտում article-date 14:25 03-06-2018

Արցախի Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է հունիսի մեկին Ստեփանակերտում «կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպին» և հորդորում զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից: ԱՀ ՊՆ-ի հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպն ստացել է հանրային լայն հնչեղություն: Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթևակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը և անդրադառնալ սահմանային իրադրության վրա, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խորին մտահոգություն է հայտնում այդ եւ դրան հետեւած դեպքերի զարգացման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր