211652_close_icon
views-count185009 դիտում article-date 13:57 03-06-2018

Նոր մանրամասներ Երևանի «Ոսկու աշխարհ»-ում տեղի ունեցած սպանությունից. մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին կատարողին ու հանցագործության գործիք դանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հունիսի 3-ին, Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ( բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Պապյանի), Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ( վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի, ՔՀԲ պետ Գարիկ Ղուկասյանի), Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ( վարչության պետ Սամվել Ասատրյանի) գլխավորությամբ ոստիկանները տաք հետքերով պարզել են երեկ՝ հունիսի 2-ին, Երևանի «Ոսկու աշխարհ» տոնավաճառում սպանություն կատարած կասկածյալի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում այսօր, Կենտրոնի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գրանցված, սակայն Նոր - Խարբերդ ամառանոցներում բնակվող 35-ամյա Արտակ Աղամալյանը: Վերջինս ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Գ. Շամշյանի տեղեկություններով վիճաբանությունը, որն ավարտվել է 1 հոգու մահվամբ և Չարբախ թաղամասի բնակիչ 33-ամյա Արմեն Ավդալյանի մարմնական վնասվածքով, տեղի է ունեցել տոնավաճառի 6-րդ հարկում: Կենտրոնի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիճաբանության ժամանակ այնտեղ են եղել Երևանի բնակիչներ 22-ամյա Սասուն Գ-ն, 28-ամյա Էմիլ Ս-ն, 23-ամյա Երվանդ Է-ն, 21-ամյա Վոլոդյա Լ-ն, 35-ամյա Արամայիս Մ-ն, 33-ամյա Արմեն Ա-ն՝ ով կրծքավանդակի աջ կողմի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, 39-ամյա Արամ Ասատրյանը, ով տեղում մահացել է, 36-ամյա Արթուր Ղ-ն, 35-ամյա Գևորգ Չ-ն, 41-ամյա Վարդան Ի-ն, 33-ամյա Գոռ Ղ-ն, Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Արթուր Օ-ն, Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Արկադի Ա-ն: Գ Շամշյանի տեղեկություններով սպանության կասկածանքով ձերբակալված Ա. Աղամալյանը ով 1 ամիս առաջ է Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան, ունի բարձրագույն կրթություն և «Ոսկու աշխարհ»-ում սովորում էր ոսկեգործություն. հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լյուդվիգ Հարությունյանի որոշմամբ ձերբակալվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիճաբանության մասնակցիների մեջ կան «Ոսկու աշխարհ» տոնավաճառի անվտանգության աշխատակիցներ: Ինչպես ավելի վաղը [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/02/1097505/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 2-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ» խանութ-սրահում մահացած տղամարդ կա: Ֆոտոլրագրողը դեպքի վայրից հայտնել էր, որ օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Պապյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ։ Տեղում է եղել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական խումբը՝ քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները «Ոսկու աշխարհի« կենտրոնական մուտքի մեջ հայտնաբերել էին տղամարդու դի: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էր նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Աֆանդյանը: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր