211652_close_icon
views-count65525 դիտում article-date 12:48 03-06-2018

Հայտնի մեղվաբույծ-մեղվաբույժի մեղվաընտանիքների մեջ թույն են լցրել, ինչի հետևանքով մեղուները սատկել են. նրա հույսը Ոստիկանությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի բնակիչ 69-ամյա Գրիգոր Բուդոյանը մասնագիտությամբ մեղվաբույծ-մեղվաբույժ է: Նա բազմաթիվ գրքերի հեղինակ է կապված մեղվաբուժության հետ, ինչպես նաև բազմաթիվ մարդկանց տարբեր հիվանդություններ է բուժել: Հազարավոր մեղվաընտանիքներից մնացել էին 9-ը, որոնք գտնվում են Գեղարդ գյուղի իր տանը: Այսօր այդ մեղվաընտանիքները չկան, քանի որ մայիսի 23-ին այցելելով մեղվանոց նկատել է, որ թույն են լցրել փեթակների մեջ, ինչի հետևանքով մեղուները սատկել են: Անմիջապես զանգահարել է ոստիկանություն: Երեկ՝ հունիսի 2-ին,[color=#EF2929] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այդ փաստին մեղվաբույծը ասաց, որ ուղակի ապշած է, թե ով կարող էր նման ստոր քայլի գնալ, քանի որ ինքը շատ մարդկանց է բուժել, բոլորն իրեն ճանաչում են, տարբեր հեռուստալիքներում է նկարահանվել: Ըստ Գրիգորի, այդ քայլին գնացել են, որպեսզի նա իր գյուղի տունը վաճառի անհամեմատ էժան գնով, որին ինքը համաձայն չէ: Նա խնդրեց Ոստիկանությունից, որ հանցագործությունը անպայման բացահայտվի և այն կատարողը կամ կատարողները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր