211652_close_icon
views-count31167 դիտում article-date 11:01 03-06-2018

Պայթյուն Վարդենիս քաղաքում. Կոտրվել են հագուստի խանութի եւ բնակարանների ապակիները

Հունիսի 3-ին, ժամը 04:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սես Մանուկյան փողոցի թիվ 13 շենքում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով վնասվել են առաջին հարկում գտնվող հագուստի խանութի եւ թիվ 5, թիվ 11, թիվ 14 բնակարանների պատուհանների ապակիները. տուժածներ չկան: Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նմանատիպ նյութեր