211652_close_icon
views-count21577 դիտում article-date 22:14 03-06-2018

Ռուսաստանում ձերբակալել են քաղաքացու, որը փորձել է Մադագասկարից երկիր մտցնել 250 մողես և քամելեոն

Մոսկվայի օդանավակայաններից մեկում ձերբակալել են Պրիմորսկոյե երկրամասի մի քաղաքացու, որը փորձել է երկիր մտցնել 250 գեկոն և քամելեոն: Ինչպես հայտնում է ՌԴ ՆԳՆ-ն, տղամարդը Մադագասկարում խանութներից մեկում գնել է սողուններին և դասավորել իր ձեռքի ճամպրուկում, որից հետո առանց որևէ խնդրի անցել է մադագասկարյան օդանավակայանի սահմանապահ և մաքսային անցակետերով: Իսկ ահա ռուսական օդանավակայան վայրէջք կատարելով, նա անմիջապես խնդրի առջև է կանգնել. «Տղամարդը ստանալով իր ճամպրուկը, գնացել է մաքսային անցակետ, որտեղ էլ հայտնաբերել են ճամպրուկի պարունակությունը: Գեկոնների մի մասը այդ քաղաքացին մտադիր է եղել տանը բազմացնել, մի մասը՝ վաճառել», նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ հազվագյուտ կենդանիների և բույսերի արտահանման կամ ներմուծման համար հատուկ թույլատվություն է պետք, որը այդ քաղաքացու մոտ չի եղել: Այդ դեպքում նրա արարքը որակվում է «մաքսանենգություն»:

Նմանատիպ նյութեր