211652_close_icon
views-count25991 դիտում article-date 21:44 02-06-2018

Հունիսի 1-ը Ստեփանավանում նշվեց մի շարք գեղեցիկ միջոցառումներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստեփանավանում երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել քաղաքում, որոնք ներկայացված են Ստեփանավանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատրաստած տեսանյութում: Օրվա կապակցությամբ ուղերձ է հղել քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը նաև անակնկալ մատուցել մանկապարտեզների փոքրիկներին: «Հունիսի մեկն ամենահարազատ տոներից է, ամենամաքուր ու ամենաջերմ տոներից: Տարվա այս լուսավոր օրը պատկանում է փոքրիկներին` մեր փոքրիկներին, ովքեր գալիս են փոխարինելու մեզ, ովքեր իրենց գոյությամբ լցնում են յուրաքանչյուր տուն` ուրախությամբ, սիրով, ջերմությամբ և երջանկությամբ: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը հեքիաթի ու բարության տոն է , որի կապակցությամբ իմ շնորհավորանքի և բարեմաղթանքների ամենաջերմ խոսքերն եմ հղում մեր քաղաքի բոլոր փոքրիկներին` մաղթելով անսահման երջանիկ մանկություն: Յուրաքանչյուր ընտանիքում, որտեղ փոքրիկ կա, տունը լցված է սիրով և մեծ հույսերով. սիրելի ծնողներ, ցանկանում եմ, որ ձեր երեխաների հետ ունեցած ձեր բոլոր հույսերն արդարանան, ու ոչ մի դժվարություն չխաթարի որևէ փոքրիկի անհոգ մանկությունը: Այսօրը նաև խնդիրները վեր հանելու օր է: Սիրելի ստեփանավանցիներ, ուզում եմ վստահեցնել, որ քաղաքապետարանն իր գործառույթների շրջանակներում և հաճախ նաև դրանցից դուրս, հնարավոր բոլոր ջանքներն օգտագործում է, որպեսզի ծագած ցանկացած խնդիր լուծում ստանա ժամ առաջ: Փոքրիկները բոլորիս կյանքում այն էակներն են, որոնց հետ կապված յուրաքանչյուր խնդիր բոլորինն է, ուստի վստահ եմ, որ իչպես հունիսի մեկը, այնպես էլ երեխաների բոլոր օրերը տոն դարձնելու գործում մենք բոլորս առավել քան միասնական ենք: Սիրենք, պահենք ու պահպանենք մեր երեխաներին` նրանց տալով անսահման ջերմություն: Ամենաբարի հեքիաթն ու ժպիտը բոլոր փոքրիկներին», նշել է քաղաքապետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր