211652_close_icon
views-count32943 դիտում article-date 18:25 02-06-2018

Լոռու մարզում 39-ամյա ԱՁ տնօրենը «Opel»-ով վթարի է ենթարկվել և հայտնվել ձորում. նրան, կնոջն ու 2 երեխաներին առաջինն օգնության են հասել Վանաձորի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ուեցել Լոռու մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 39-ամյա Մարատ Առաքելյանն իր վարած «Opel» մակնիշի 35 OV 292 համարանիշի ավտոմեքենայով, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, Լերմոնտով գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Առաքելյանը, ուղևորներ՝ 39-ամյա Մելանյա Գևորգյանը, 7-ամյա Եվա Առաքելյանը և 13-ամյա Սերժ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատը: Դեպքի վայրում հավաքվածները [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցին ասել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Վանաձորի հրշեջ-փրկարարներն ու Վանաձորի հիվանդանոցի բժիշկները: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանյը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Նահապետյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Մ. Աառքելյանը աշխատում է «Մարատ Առաքելյան» ԱՁ-ի տնօրեն, Մ. Գևորգյանը՝ նույն ԱՁ-ում որպես դիզայներ, երեխաներից Ե. Առաքելյանը սովորում է Երևանի Պուշկինի անվան հիմնական դպրոցում, իսկ Ս. Առաքելյանը Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Վարորդն ու վիրավորները մեկ ընտանիք են: Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր