211652_close_icon
views-count41976 դիտում article-date 17:49 02-06-2018

Ոստիկանությունը որոնում է 28-ամյա կնոջը, ով Լիբանանի քաղաքացու ՄԻԱՎ հիվանդությունը բուժելու համար նրանից «շորթել է» 15 հազար դոլար

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները որոնում են Երևանի բնակիչ՝ 28-ամյա Աննա Մ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 1-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Լիբանանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Ֆ. Ֆ-ն և հայտնել, որ «Արմենիկում» կլինիկական կենտրոնում ՄԻԱՎ հիվանդությունը բուժելու նպատակով այս տարվա մայիսին Աննա Մ.-ն իրենից վերցրել է 15 հազար ԱՄՆ դոլար ու մինչև առ այսօր ոչ միայն իր բուժման հարցը չի լուծվել, այլ նաև չի կարողանում գտնել նրան։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ *** Նյութը հրապարակելուց հետո ժամեր անց [color=#EF2929]SHAMSHYAN.com էր զանգահարել մի տղամարդ, ով ներկայացավ, որ ինքն աշխատում է «Արմենիկում» կլինիկական կենտրոնի տնօրեն ու հայտնեց, որ քաղաքացին սուտ տեղեկություններ է հայտնել ոստիկանությանը, Աննա Մ.-ն նրանից ոչ մի գումար չի վերցրել, այլ, ընդհակառակը, քաղաքացին համապատասխան բուժում է ստացել իրենց կլինիկայում, իսկ հետո նա ունեցել է մեկ այլ առողջական խնդիր, ինչի համար էլ բուժումը պետք է ստանար հիվանդանոցում, ու. «Քանի որ մենք նրան հայտնել ենք, որ բուժումը մեզ մոտ չպետք է կատարվի, նա, հավանաբար, դիմել է այդ քայլին»։ Ոստիկանությունը հետաքննության ընթացքում պարզելու է, թե ով է ում նկատմամբ կեղծ տեղեկություններ հայտնում։[/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր