211652_close_icon
views-count5615 դիտում article-date 16:17 02-06-2018

Արման Եղոյանը՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Ծնվել է 1984 թ. հունիսի 28-ին Երևանում: 1991-2001 թթ. սովորել է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցում: 2001-2005 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում: 2005-2007 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: 2008 թվականից՝ հիմնադրման պահից, եղել է «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամ, իսկ 2011 թվականից՝ համանուն հասարակական կազմակերպության խորհրդի անդամ: 2007-2009 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: 2010-2013 թթ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում: 2008-2014 թթ. եղել է բնապահպանական և քաղաքաշինական հիմնախնդիրներով զբաղվող մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների մասնակից: 2013 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման, իսկ 2015 թվականից՝ համանուն կուսակցության անդամ է: 2013 թ. աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող: 2014-2015 թթ. սովորել է Եվրոպայի Քոլեջի՝ Վարշավայի համալսարանական ավանում՝ ստանալով եվրոպագիտության մագիստրոսի կոչում: 2016 թթ. աշխատել է Թբիլիսիում հիմնված «Ալիք մեդիա» հայ-վրացական լրատվական հարթակում: 2016-2018 թթ. սովորել է Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական Համալսարանի «Մշակութային ժառանգության ակադեմիական հետազոտություն, քաղաքականություն և մենեջմենթ» մագիստրոսական ծրագրում: Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և լեհերեն լեզուներին: Ամուսնացած չէ: [b]ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն [/b]

Նմանատիպ նյութեր