211652_close_icon
views-count18292 դիտում article-date 14:18 02-06-2018

ԱԱԾ հատուկջոկատայինների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Ստեփանակերտում բողոքի ակցիա է անցկացվում

Ստեփանակերտում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուքի միջադեպից վրդովված մի խումբ քաղաքացիներ շարունակում են բողոքի ակցիան. վերջիններս փակել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցը: Քաղաքագետ, Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի հատվածը փակ է, մարդիկ չեն ցրվելու։ Ըստ նրա՝ մարդիկ բողոքում են «տարիների ընթացքում Արցախում տիրող բեսպրեդելի մթնոլորտի դեմ», հավաքված մարդկանց մեջ արդեն հնչում է ոստիկանապետի ու ԱԱԾ պետի հրաժարականի պահանջը։ «Առաջին «դուխով» բացականչությունն էլ եղավ»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր