211652_close_icon
views-count9490 դիտում article-date 15:40 02-06-2018

Արցախի և Ադրբեջանի շփման գոտում հարաբերական կայուն իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում հաստատված հարաբերական կայուն իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր