211652_close_icon
views-count11315 դիտում article-date 11:30 02-06-2018

Վանաձորի մանկապարտեզներում, մշակութային հաստատություններում, այգիներում և պուրակներում ևս տեղի ունեցան բազմաթիվ տոնական միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Վանաձորի մանկապարտեզներում և մշակութային հիմնարկներում, այգիներում և պուրակներում տեղի ունեցան բազմաթիվ տոնական միջոցառումներ: Վանաձորի համայնքապետարանը երեխաների օրը գեղեցիկ և հիշարժան դարձնելու նպատակով անակնկալներ էր պատրաստել: Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն այցելեց տարբեր հաստատություններ, բարեմաղթանքի և շնորհավորանքի խոսքեր հղեց մանուկներին: Փոքրիկներին, քաղցր նվերներից բացի, համայնքապետարանի նախաձեռնությամբ անակնկալ մատուցեցին ծաղրածուները և մուլտհերոսները: Բոլոր երեխաներին մաղթում ենք անհոգ և երջանիկ մանկություն: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր