211652_close_icon
views-count15592 դիտում article-date 22:18 01-06-2018

Երեխաների պաշտպանության միջազգային օրը մեծ շուքով նշվեց նաև 2018-ի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Իջևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը մեծ շուքով նշվեց նաև 2018-ի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Իջևանում: Միջոցառման սկիզբը տեղի ունեցավ «Շատրվանների» հրապարակում, որտեղ ելույթներով հանդես եկան տարածաշրջանի շնորհալի երեխաները: Անձրևի պատճառով միջոցառումը տեղափոխվեց քաղաքային մշակույթի տուն, որտեղ էլ իրենց ելույթներով հանդես եկան մայրաքաղաքից ժամանած կրկեսային արտիստները և հեքիաթների հերոսները: Միջոցառումը կազմակերպել էին «Հույսի կամուր» և «Վորլդ վիժն» ՀԿ-ները, «ՍՈՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը, Իջևանի քաղաքապետարանը և Տավուշի մարզպետարանի կրթության, սպորտի և մշակույթի վարչությունը: Միջոցառումը եզրափակվեց շքեղ ցերեկային հրավառությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 366+
366+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր