211652_close_icon
views-count26916 դիտում article-date 18:03 01-06-2018

Կարեն Ավագյանը բողոք է ներկայացրել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ Կարեն Ավագյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է քննչական վարչությանը և հայտնել, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն, Երևանի բնակիչ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն իր լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով՝ այս տարվա ապրիլի 6-ին հիմնադրամի անունից կնքել է 326 միլիոն դրամ փոխառության պայմանագիր իր իսկ հետ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Ավագյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ՀՀ ԱԺ պատգամավոր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր