211652_close_icon
views-count80885 դիտում article-date 15:50 01-06-2018

Տեղեկությունները, թե գործարարի եղբայրը լքել է Հայաստանը, իրականությանը չեն համապատասխանում. «Իմ հիմնական բնակատեղին Հայաստանն է»

Այսօր՝ հունիսի 1-ին, զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել, որ Հայաստանից հեռացել է գործարար Արտակ Սարգսյանի՝ հանրությանը հայտնի Սաս-ի Արտակի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։ Քիչ առաջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը Երևանի Արշակունյաց պողոտայում հանդիպել է Արամ Սարգսյանին, ով կես-կատակ, կես-լուրջ, զարմանքով ասում էր. «Առավոտյան աշխատանքի գալուց տեղեկացա, որ ես լքել եմ երկիրը՝ վախենալով ինչ-որ հետապնդումներից։ Սարգսյանների ընտանիքում չկա նման մտադրություն։ Ոչ ես, ոչ եղբայրս միտք չունենք լքել կամ, ինչպես իրենք են ասում՝ փախնել երկրից։ Ընդհակառակը, շարունակելու ենք մեր գործը, այն է՝ զարկ տանք մեր բիզնեսին ու նոր աշխատատեղեր բացելով՝ խրախուսելու ենք ներգաղթին»։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հարցին՝ իսկ հնարավո՞ր է՝ հետագայում լքեք Հայաստանը, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Մոռացեք այդ մասին։ Ես իմ երկրի հողն ու ջուրը ոչ մի երկրի հետ չեմ փոխի, բայց դա չի արգելում, որ ես աշխատանքային կամ հանգստի նպատաով մեկնեմ Հայաստանից, բայց համոզված եղեք՝ ոչ երկրից փախնելու, ոչ էլ հիմնական բնակվելու մտադրություն չունեմ։ Իմ հիմնական բնակատեղին Հայաստանն է»։

Նմանատիպ նյութեր