211652_close_icon
views-count9732 դիտում article-date 13:35 01-06-2018

Դավիթ Տոնոյանը՝ նախիջևանյան հատվածում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի տեղաշարժերի հետ կապված մտահոգությունների մասին

«ՀՀ պաշտպանության նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի: Իրավիճակն ամբողջովին վերահսկելի է և մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք այդ ցանկացած փոփոխություն»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն իր տարածքում է իրականացնում որոշակի տեղափոխումներ: Դա Ադրբեջանի` Նախիջևանի հանրապոտության տարածքն է», – ասաց նա: Կարիք չկա՞ իրավիճակի մասին տեղեկացնել ՀԱՊԿ-ին, հարցրեցին լրագրողները, ինչին Դ. Տոնոյանն արձագանքեց. «Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա: Ես կարծում եմ, որ մենք պետք է իրավիճակը սթափ գնահատենք, ոչ մի խնդիր այս պահին Պաշտպանության նախարարությունը չի տեսնում: ՀԱՊԿ-ի ներգրավվման խնդիր ընդհանրապես չկա»:

Նմանատիպ նյութեր