211652_close_icon
views-count4661 դիտում article-date 14:28 01-06-2018

1000-ից ավել կազմակերպություններ կհրավիրվեն ԱԱԾ. Արթուր Վանեցյան

Կառավարության նիստից հետո ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն չի զարմացնում տուգանված գործարարների հայտարարությունները, թե օրենքի դաշտից դուրս չեն գործում: «Մարդիկ այնքան բան կարող են հայտարարել, բայց այսքան տարի գործել են ապօրինի դաշտում»,- ասաց նա: ԱԱԾ պետն անդրադարձավ նաև 350 անձանց անուններով ԱՁ-ներ են բացվելու մասին մամուլում շրջանառվող լուրերին, և նշեց, որ 350 չէ, այլ 460-ից ավել է: «Ընթացքում այդ կազմակերպությունները ևս պետք է հրավիրվեն ԱԱԾ, դրանց թիվը երևի կհասնի 1000-ի»,- տեղեկացրեց Վանեցյանը:

Նմանատիպ նյութեր