211652_close_icon
views-count57220 դիտում article-date 13:43 01-06-2018

Պլանային շրջափոխում. ՌԴ-ից Հայաստան են ժամանել 1,5 հազար զինվոր և սպա

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում ավարտվել է զորակոչով ծառայություն անցնող զինծառայողների պլանային շրջափոխումը: Երկամսյա նախապատրաստական ժամանակահատվածում Գյումիրիի և Երևանի զինվորական կայազորներում փոխարինվել են ավելի քան 1,5 հազար զինվոր և սպա, որոնք ժամանել են ՌԴ ավելի քան 15 սուբյեկտների զորամասերից և ուսումնական կենտրոններից: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զորամասերի հրամանատարությունը նոր ժամանած զինծառայողներին ընդունել և տարբեր պաշտոնների է նշանակել օդուժի, հրետազորի, անօդաչու թռչող ապարատների, ինժեներա-սակրավորային, նյութատեխնիկական, հակաօդային պաշտպանության, հետախուզության, կապի, դիպուկահարների և այլ ստորաբաժանումներում: Զինվորական հոգեբաններն ու բժիշկները մեկամսյա ադապտացիոն շրջանի ընթացքում ուսումնասիրման տարբեր մեթոդներով կանցկացնեն զինծառայողների թեստավորում և հետազոտում՝ հրամանատարների համար հանձնարարականներ պատրաստելու համար: Անձնակազմի պլանային փոխարինման ընթացքում ռազմակայանի անձնակազմի թվաքանակը չի փոփոխվել:

Նմանատիպ նյութեր