211652_close_icon
views-count5242 դիտում article-date 13:23 01-06-2018

Վարչապետը կարևորել է «Ռենկո»-ի կողմից ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը

Կառավարության նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության և Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարություններին հանձնարարեց արագ հստակեցնել իտալական «Ռենկո» ընկերության կողմից Երևանում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի շուրջ կառավարության դիրքորոշումը: Վարչապետը նշեց, որ հանդիպում է ունեցել իտալական ընկերության ներկայացուցիչների հետ: «Ունենք մտահոգություն, որ կառավարությունն այս հարցում կոնկրետություն չի մտցնում՝ չհստակեցնելով մեր դիրքորոշումը խնդրի վերաբերյալ: Պարոն Զեյնալյան, արդյոք տեղի ունեցե՞լ է հանդիպում և ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- [url=https://armenpress.am/arm/news/935722.html]«Արմենպրեսի»[/url] փոխանցմամբ, հետաքրքրվեց վարչապետը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ մի քանի աշխատանքային հանդիպումներ են ունեցել, պայմանագիրը դրված է շրջանառության մեջ, խոհրդակցություններ են անցկացրել նաև փորձագետների հետ ու սպասում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության փորձագիտական եզրակացությանը, որը կտրամադրվի երկուշաբթի: Դրանից հետո հնարավոր կլինի գնահատել փաստաթղթերը: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն իր հերթին ասաց, որ իտալական ընկերության հետ պայմանագիրը ուղարկել են էներգետիկայի ինստիտուտ, որպեսզի տան մասնագիտական եզրակացություն: «Ռենկո»-ի կողմից կառուցվող էներգետիկ համալիրի շինաշխատանքները տևելու են 25 ամիս: Կառուցվելիք ջերմաէլեկտրակայանի արտադրած էներգիան ըստ պայմանագրի պետությունը պետք է ձեռք բերի առաջիկա 20 տարիների ընթացքում: Այդ էլեկտրաէներգիան մեր երկրի համար լինելու է ավելցուկ, կա արտահանման խնդիր, իսկ մենք իրանական կողմի հետո ունենք էլեկտրաէներգիայի արտահանման պայմանավորվածություն՝ մինչ 2026 թվականը»,- ասաց Գրիգորյանը: Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարեց խնդիրը լուծել արագ և դիրքորոշման ու եզրակացության մասին զեկուցել իրեն:

Նմանատիպ նյութեր