211652_close_icon
views-count24931 դիտում article-date 11:26 01-06-2018

Հայաստանի մարզերից ութը նոր մարզպետ ունի

ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշումներով Արամայիս Գրիգորյանն ազատվեց Արարատի, Կարապետ Գուլոյանը՝ Կոտայքի, Հարություն Սարգսյանը՝ Վայոց ձորի, Հովիկ Աբովյանը՝ Տավուշի, Արթուր Նալբանդյանը՝ Լոռու, Կարեն Բոթոյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նոր մարզպետների նշանակման նախագծերը, որոնք արժանացան կառավարության հավանությանը: Ըստ այդմ, Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում, Լոռու մարզպետ նշանակվեց Հրանտ Մարգարյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարզպետների նշանակումներն իրականացվում են քաղաքական համաձայնությունների շրջանակներում: Վարչապետը նրանց մաղթեց արդյունավետ աշխատանք՝ ի շահ ժողովրդի բարեկեցության բարձրացման: Քաղաքական համաձայնության շրջանակում մարզպետների պաշտոններում նշանակվել են նաև խորհրդարանական երկու ուժերի՝ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչներ: Ազատված մարզպետները վայելում էին ՀՀԿ-ի աջակցությունը:

Նմանատիպ նյութեր