211652_close_icon
views-count4881 դիտում article-date 12:05 01-06-2018

Վանաձորն ու Կաունասը ամրապնդում են մշակութային կապերը

Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցն ու Լիտվայի Կաունաս քաղաքի Միկո Պետռաուսկոյի անվան երաժշտական դպրոցը նախաձեռնել են փոխադարձ այցելությունների, մշակութային կապերի ամրապնդման մի քանի ծրագրեր: Հայաստանի և Լիտվայի հանրապետությունների անկախության հռչակման 100 - ամյա տարեդարձները առիթ հանդիսացան համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպման համար: Վանաձոր այցելեց և Կոմիտասի անվան արվեստի դպրոցում հյուրընկալվեց Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, իսկ Միկո Պետռաուսկոյի անվան երաժշտական դպրոցում՝ Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը : Այսպես ազդարարվեց «Բարեկամության կամուրջներ» մշակութային ծրագրի սկիզբը: Հյուրերի պատվին դուդուկի, ջութակի և կիթառի նվագակցությամբ հնչեց լիտվացի կոմպոզիտոր Չյուռլյոնոսի «Գեղանկարչության երաժշտություն» ստեղծագործությունը: Լոռու մարզի պաշտոնյաները, մշակույթի գործիչները և լիտվացի հյուրերը միասին մասնակցեցին ցուցադրությունների, համերգային ծրագրի: 2018 թվականի մայիսին Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցը ստացավ պատասխան հրավեր՝ Լիտվայից, Կաունաս քաղաքի Միկո Պետռաուսկոյի անվան երաժշտական դպրոցից: Դպրոցի պատվիրակությունը հունիսի 3-10-ը կմասնակցի Լիտվայի ազգային փոքրամասնությունների մշակութային փառատոնին, համերգներ կտա, կհյուրընկալվի արվեստի ու մշակութային հաստատություններում: Այցելությանն օժանդակում են Միկո Պետռաուսկոյի անվան երաժշտական դպրոցը և Լիտվայի հայ համայնքը: Կոմիտասի անվան արվեստի դպրոցի տնօրեն Վարդան Դոլմաջյանը նշում է, որ այս այցելությանը իրենց կրթօջախը լավագույն կերպով է պատրաստվել և ներկայացնելու է Վանաձորն ու հայկական մշակույթը «Բարեկամության կամուրջներ» միջոցառմանը, փառատոնին, հանդիպումներին և ուղևորության այլ միջոցառումներին: Վարդան Դոլմաջյանը հույս ունի, որ Կաունասի և Վանաձորի բարեկամությունը կվերածվի քույր քաղաքների մակարդակի համագործակցության և մշակութային այցերը սկիզբ կդնեն նաև համատեղ այլ ծրագրերի: [img]http://st0.shamshyan.com/editor/0201299001527831135492163.jpg[/img] «Բարեկամության կամուրջներ» ծրագրի մասին այլ տեղեկությունների, նախկին միջոցառումների լուսանկարների, ձայնագրությունների և ինֆորմացիայի համար խնդրում ենք դիմել Վարդան Դոլմաջյանին: Էլ հասցե [email protected] , [email protected] (+374 322 7 50 90) (+374 41 33 53 95)

Նմանատիպ նյութեր