211652_close_icon
views-count10002 դիտում article-date 23:13 31-05-2018

ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական ուժերի հետ քննարկել թե՛ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, թե՛ արտահերթ ընտրությունների անցկացումը. Դ Հարությունյան

Մենք պատրաստ ենք թե՛ Ընտրական օրենսգրքի, թե՛ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների, սակայն համարում ենք, որ այդ քննարկումները պետք է անցկացվեն քաղաքական ուժերի միջև: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դ. Հարությունյանը: «Խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Սա է պահանջում թե՛ ժողովրդավարական մոտեցումը, թե՛ մեզանում ձևավորված ավանդույթը: Առայժմ մենք նման հրավեր չենք ստացել»,-ասել է Դ.Հարությունյանը: Նա նշել է, որ ՀՀԿ-ն ողջունում է Նիկոլ Փաշինյանի առաջարկած մի քանի դրույթներ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: «Մենք ողջունում են Ն. Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմ ներդնելով, օրինակ՝ մատնահետքերի մեկ միասնական առցանց բազա ստեղծելը:

Նմանատիպ նյութեր