211652_close_icon
views-count41522 դիտում article-date 22:00 31-05-2018

Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում ճակատ ճակատի բախվել են Opel-ը ու Daewoo-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Daewoo մակնիշի 81 VC 008 համարանիշի և Opel մակնիշի 35 QD 642 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքվածները [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասում էին, որ 1 հոգու տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր պետք ժամանի հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, ինչպես նաև այն տեղեկությունը, թե արդյոք վթարի հետևանքով վիրավոր կամ վիրավորներ կան թե ոչ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր