211652_close_icon
views-count12860 դիտում article-date 15:03 31-05-2018

Իկեր Կասիլյաս. «Ռեալում» ինձ այնպես հրաժեշտ չտվեցին, ինչպես՝ Ինյեստային ու Տորեսին

«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, որն այժմ հանդես է գալիս «Պորտույում», անդրադարձել է մադրիդյան ակումբ վերադառնալու հավանականությանը: «Եթե «Ռեալը» ապագայում դիմի ինձ, ապա ես չեմ կարող ասել՝ «ոչ»: Ես տեսել եմ, թե ինչպես են ակումբները հրաժեշտ տալիս Անդրես Ինյեստային և Ֆերնանդո Տորեսին: Իմ դեպքում «Ռեալում» այլ կերպ եղավ: Հետագայում մենք ամեն ինչ կարող ենք կարգավորել, ոչ մի խնդիր չի ծագի: Յուրաքանչյուրը կցանկանար, որ իրեն հրաժեշտ տային այդպես, սակայն ես այդ մասին չեմ մտածում ամբողջ ժամանակ», ասել է Կասիլյասը:

Նմանատիպ նյութեր