211652_close_icon
views-count6956 դիտում article-date 13:33 31-05-2018

Ռոնալդուի մայրը ցանկանում է, որ Կրիշտիանուն վերադառնա Մանչեսթեր

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, հայտնել է, թե որ թիմում կցանկանար իր տղային տեսնել, եթե նա հեռանա մադրիդյան ակումբից: Ինձ դուրէ գալիս Փարիզը, ես այնտեղ ժամանակ առ ժամանակ այցելում եմ: Վերջին անգամ այնտեղ զավակիս հետ եմ գնացել, երբ նրան շնորհում էին «Ոսկե գնդակը»: Ես հպարտության աննկարագրելի զգացումներ ապրեցի: Փարիզյան այցերի ժամանակ ինձ բոլորը շատ լավ են վերաբերվում: Անկեղծ ասած, դեմ չէի լինի, եթե Կրիշտիանուն տեղափոխվեր Փարիզ: Բայց բոլոր դեպքերում ես կգերադասեի, որ նա Մանչեսթեր վերադառնա», ասել է Ավեյրուն:

Նմանատիպ նյութեր