211652_close_icon
views-count3444 դիտում article-date 15:50 31-05-2018

Ասադը հիշեցրել է, որ Սիրիայի իրադարձությունները քաղաքացիական պատերազմ չէ

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները քաղաքացիական պատերազմ չէ. դա ամենասկզբից էլ պայքար է ահաբեկիչների և Արևմուտքի վարձկանների դեմ։ Ինչպես հաղորդում է Tass-ը, այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Նրա խոսքով՝ «քաղաքացիական պատերազմ» տերմինը սխալմամբ լայնորեն գործածվում է հենց հակամարտության սկզբից և նույնիսկ Սիրիայի դաշնակիցների ու բարեկամ պետությունների կողմից։ «Քաղաքացիական պատերազմը կնշանակեր, որ Սիրիայում էթնիկ և կրոնական պատկանելությունների հիմքում տարաձայնություններ կան, կամ էլ, ասենք՝ քաղաքական ուղղությունների։ Սակայն մեզ մոտ դրանք չկան»,-ասել է Սիրիայի նախագահը։

Նմանատիպ նյութեր