211652_close_icon
views-count3262 դիտում article-date 13:27 31-05-2018

Ղազախստանի խորհրդարանը Նազարբաևին «ցմահ ապահովեց» անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնով

Ղազախստանի խորհրդարանի սենատն այսօր օրենք է ընդունել «Ղազախստանի Հանրապետության անվտանգության խորհրդի մասին», այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։ Համաձայն նոր օրենքի՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ցմահ կղեկավարի երկրի Անվտանգության խորհուրդը։ Փաստաթղթում նշված է, որ ԱԽ-ն կոորդինացնելու է երկրի ազգային անվտանգության և պաշտպանունակության ոլորտում միասնական պետական քաղաքականության վարումը՝ ներքին անվտանգության կայունության պահպանման, սահմանադրական ամրապնդման, պետական անկախության, տարածքային անվտանգության և միջազգային հարթակներում երկրի ազգային շահերի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր