211652_close_icon
views-count17966 դիտում article-date 23:48 30-05-2018

Ավտովթար Կոտայքի մարզում. Պռոշյան գյուղում բախվել են 06-ն ու Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարին` Պռոշյան գյուղի վարչական տարածքում, բախվել են 61-ամյա Դերենիկ Շահբազյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 27 UU 627 համարանիշի և 33-ամյա Մասիս Հովսեփյանի վարած Opel Astra մակնիշի 35 QL 006 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևաքով 2 մեքենան էլ հայտնվել են ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտիները բաժանող խոտածածկ տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի աթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր