211652_close_icon
views-count7007 դիտում article-date 17:52 30-05-2018

Ոստիկանության պետի հանդիպումը Ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մայիսի 30-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը խորհրդակցություն անցկացրին ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ: Ոստիկանության պետը խոսեց օրեր առաջ ճանապարհային ոստիկանության ծառայողներին տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ: Կրկին ընդգծվեց կոռուպցիոն որևէ դրսևորման բացառման և օրենքի առաջ բոլորի հավասարության անհրաժեշտությունը: Ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը դիմելով ճանապարհային ոստիկաններին՝ նշեց ծառայության որակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների կարևորությունը, ծառայողական պարապմունքների պատշաճ անցկացումը, առանձին ոլորտներում՝ ճանապարհային ոստիկանության հետաքննչական, հաշվառման-քննական և այլ ստորաբաժանումներում ծառայության բարելավման մասին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող այլ հարցեր ևս: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր