211652_close_icon
views-count14374 դիտում article-date 18:00 30-05-2018

ՊՍԺ-ն պատրաստ է Ռոնալդուի համար աստղաբաշխական առաջարկ անել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել ՊՍԺ: Փարիզցիները արդեն կապ են հաստատել արքայական ակումբի ղեկավարության հետ և պորտուգալացու համար պատրաստ են վճարել 150 մլն եվրո, թեպետ «Ռեալի» հետ պայմանագրում Ռոնալդուի հրաժարագինը կազմում է 1 մլրդ եվրո: ՊՍԺ-ն Ռոնալդուին պատրաստ է վճարել տարեկան 45 մլն եվրո, ինչը նրան կդարձնի ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը: Նեյմարի աշխատավարձը կազմում է 37 մլն եվրո: ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է ստեղծել հարձակողական Մբապե-Նեյմար-Ռոնալդու եռյակը, չնայած դրան կարող են մի շարք հանգամանքներ խանգարել: Նախ, մադրիդյան ակումբը մտադիր չէ բաց թողնել Ռոնալդուին: Երկրորդ, «Ռեալն» ինքն է ցանկանում ձեռք բերել Նեյմարին: Բացի այդ, ՈւԵՖԱ-ն կարող է ՊՍԺ-ի դեմ կարգապահական գործ հարուցել՝ ֆինանսական ֆեյր-փլեյին անհամապատասխանության հարցով:

Նմանատիպ նյութեր