211652_close_icon
views-count10912 դիտում article-date 17:30 30-05-2018

Պարզաբանում է Էջմիածնի փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էջմիածնի փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանը փաստարկված կերպով հերքում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) մեղադրանքներն ուղղված Էջմիածնի քաղաքապետարանին: Հակոբյանը նշել էր, թե իբր քաղաքապետարանը միլիոնավոր դրամների չարաշահումներ է թույլ տվել: Վազրիկ Գրիգորյանը հիմնավոր ներկայացնում է, որ Կարեն Գրիգորյանի օրոք Էջմիածնում բոլոր ոլորտներում ավելի շատ աշխատանքներ է կատարվել, քան նախորդ բոլոր քաղաքապետերի օրոք: Հենց Հրաչ Աբգարյանի օրոք են չարաշահումներ, մանկապարտեզների, թանգարանների վաճառք եւ այլն եղել: Փոխքաղաքապետն անդրադառնում է նաեւ Ճոյտի այն հայտարարությանը, թե իբր Կարեն Գրիգորյանի համար «Ելք» դաշինքին 2000 թվականից անդամակցելու վկայական է պատրաստվել: Իրականում նման ձեռնածության հենց Հակոբյանն է ընդունակ, այն Հակոբը, որ մի քանի կուսակցության անդամ եղել է, ժամանակին ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է քաղաքապետի թեկնածու: Իսկ Կարեն Գրիգորյանը երբեք կուսակցական չի եղել: Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր