211652_close_icon
views-count104268 դիտում article-date 16:22 30-05-2018

Ոստիկանները հայտնաբերել են օրեր առաջ Գյումրիում 2 հոգու ավտոմատով սպանած կասկածյալին. հայտնաբերվել է նաև ինքնաձիգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի), ոստիկանության Շիրակի մարզային վարչության (վարչության պետի) և ոստիկանության Կումայրիի բաժնի (բաժնի պետի) գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Կումայրիի բաժին է մեղայականով ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ Գարեգին Ֆռանգուլյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա մայիսի 17-ին Գյումրիում ինքնաձիգով 2 հոգու սպանելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ներկայացրել է նաև «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, որը, ըստ տեղեկությունների, հանդիսանումէ որպես հանցագործության գործիք։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը քննող քննիչի որոշմամբ ինքնաձիգն առգրավվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ պարզելու համար, թե արդյո՞ք նշված ինքնաձիգով է Գ. Ֆռանգուլյանը մահացու հրազենային վնասվածքներ պատճառել նշված անձանց։ [b]Սպանությունների կասկածանքով ձերբակալված Գարեգին Ֆռանգուլյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0402151001527684560495861.jpg[/img] Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/17/1096237/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 17-ին հրազենի գործադրմամբ սպանություններ էին տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում անհայտ անձինք Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 180 հասցեի՝ նախկին Սրբիչի գործարանի հարևանությամբ, ավտոմատով և ատրճանակով կրակոցներ էին արձակել Գյումրի քաղաքի Կրուպսկայայի փողոցի բնակիչներ, 33-ամյա Վարդան Կարապետյանի և 37-ամյա Տելման Կարապետյանի ուղղությամբ: Վերջիններս գլխի և կրծքավանդակի մասում ստացել էին մահացու հրազենային վիրավորում և մահացած վիճակում տեղափոխվել էին Գյումրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել էին ոստիկանները, ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին 3 հատ, ըստ նախնական տեղեկությունների, Մակարով տեսակի ատրճանակից և 3 հատ ավտոմատ Կալաշնիկովից արձակված կրակած պարկուճներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր