211652_close_icon
views-count57873 դիտում article-date 18:47 29-05-2018

Այսօր նշվում է Խաղաղապահի օրը. աշխարհի շատ երկրների զինված ուժերի ներկայացուցիչներ կնախանձեին Հայաստանի խաղաղապահ բրիգադի տղաների դուխին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 29-ին, Երևանում նշվեց միջազգային խաղաղապահների և ՀՀ խաղաղապահ բրիգադի կազմավորման 17-րդ տարեդարձը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժողովրդին հայտնի նախկին «ստալիչնի պոլկ»-ում տեղակայված խաղաղապ բրիգադի զորամասի հրապարակում տեղի ունեցող տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, խաղաղապահ բրիգադի նախկին անդամներ, ներկա խաղաղապահների հարազատներ, ընկերներ: Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկան փոխվարչապետը, գլխավոր շտաբի պետը, խաղապահ բրիգադի հրամանատար Վաղինակ Սարգսյանը: Մեծ թվով խաղաղապահներ այսօր նաև պարգևատրվեցին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հայ խաղաղապահ բրիգադի զինվորները իրենց խաղաղապահ առաքելությունն են իրականացնում Կոսվոյում, Աֆղանստանում, Մալիում, Լիբանանում ու գաղտնիք չէ, որ աշխարհի բազմաթիվ պետություններ բարի նախանձով են հիշում հայ խաղապաղապներին, ովքեր նաև իրենց վստահված երկրներում վտանգելով իրենց կյանքը խաղաղ անդորր են պարգևում քաղաքացիներին: ՀՀ խաղաղապահ բրիգադի տղաները իրենց պրոֆեսիոնալիզմն ու մարտական պատրաստվածությունը ցուցաբերեցին նաև մայիսի 28-ին՝ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական շքերթին և իզուր չէ, որ աշխարհի շատ ու շատ երկրների խաղաղապահներ մեր հայ խաղաղապահների մասին ասում են. «Նրանք առաջնորդվում են «մեկը բոլորի համարը, բոլորը մեկի համար» սկզբունքով»: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+

Նմանատիպ նյութեր