211652_close_icon
views-count7336 դիտում article-date 18:17 29-05-2018

Ռոնալդուն չի մասնակցել «Ռեալի» նոր մարզազգեստի շնորհանդեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեալը» ներկայացրել է 2018/19 մրցաշրջանում թիմի նոր մարզազգեստը: Տնային հանդերձանքը ավանդական սպիտակն է՝ սև գծերով, իսկ երկրորդ հանդերձանքը՝ սև գույնի է, մուգ գծերով: «Ռեալի» տեխնիկական հովանավորը շարունակում է մնալ մարզական հանդերձանքի adidas ընկերությունը: Նշենք, որ շնորհանդեսին ներկա չի եղել Կրիշտիանու Ռոնալդուն: Նա բացակայում է նաև նոր մարզազգեստով լուսանկարներում և տեսաշնորհանդեսում: Մեծ հավանականությամբ, պատճառն այն է, որ պորտուգալացին անձնական պայմանագիր ունի adidas-ի մրցակից Nike ընկերության հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր