211652_close_icon
views-count68222 դիտում article-date 16:07 29-05-2018

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ները, որոնցից մեկն էլ արմատախիլ է արել հաստաբուն ծառը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժանը 15։30-ի սահմաններում Սասունցի Դավթի և Սուվորովի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Սերգեյ Այվազյանի վարած Toyota մակնիշի 99 VV 109 համարանիշի և 22-ամյա Ռաֆայել Երիցյանի վարած Toyota մակնիշի 35 RO 005 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռ. Երիցյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Գոռ Քոթանջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր է օպերատիվորեն ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական խումբը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր