211652_close_icon
views-count61550 դիտում article-date 16:20 29-05-2018

Նախագահ Արմեն Սարգսյանը հիացած է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ բուժում ստացող զինվորներին Առաջին Հանրապետության տոնի առթիվ շնորհավորելու համար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիացած է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնով:Կենտրոնում շրջայցից հետո Սարգսյանը լրագրողների հետ կատակեց՝ կենտրոնում գործող զինվորների հանգստի սենյակը ԱՄՆ նախագահի աշխատասենյակի որակն ունի, ապա իր աչքի տեսածով վստահեցրեց, որ տղաներն այստեղ փայլուն բուժում են ստանում: «Ինձ հետ զրույցի ընթացքում տղաները նշում էին, թե երջանիկ են, որ այս կենտրոնում են»,-ասաց նախագահը: Նախագահը հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը համեմատեց աշխարհի լավագույն հիվանդանոցների վերականգնողական կենտրոնների հետ, ապա հավելեց, որ մեր կենտրոնն աշխարհում լավագույնն է:Նախագահ Արմեն Սարգսյանն եղավ կենտրոնի սենյակներում, ծանոթացավ այնտեղ վերականգնողական բուժում ստացող զինվորների հետ և բոլորին մեկ առ մեկ անձամբ շնորհավորեց Առաջին հանրապետության հարյուրամյակի առիթով: «Այստեղ զինվորներ են, որոնք իրենց կյանքը, առողջությունը տվել են հայրենիքին, փայլուն տղաներ կան այստեղ, եւ մեկը չէ, որոնք թողել են իրենց կյանքը Ռուսաստանից կամ ուրիշ երկրներից վերադարձել են Հայաստան եւ կամավոր գնացել են բանակում ծառայելու»,-ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր շրջայց կատարելուց հետո: Շրջայցից հետո նախագահը զինվորների հետ շփվեց հյուրասիրության սեղանի շուրջ, բաժակ բարձրացեց՝ բուժվող զինվորներին մաղթելով, որ հանրապետության 101-րդ տարեդարձին բոլորով միասին , ոտքի վրա կանգնած Սարդարապատում դիմավորեն: «Ես ցանկանում եմ, որ դուք բոլորդ հնարավորինս շուտ առողջանաք: Ես խոսեցի ձեզ հետ և հասկացա, որ ձեզանից յուրաքանչյուրը շատ ուժեղ կամք ունի: Դուք մարդիկ եք, ովքեր հաղթահարել են և՛ վախը, և՛ դժվարությունը: Այսօր պետք է հաղթահարեք ինքներդ ձեզ, որպեսզի ոտքի կանգնեք»,-ասաց Արմեն Սարգսյանը: «Ես մաղթում եմ, որ ձեզանից նրանք, ովքեր դեռ ամուսնացած չեն, ամուսնանան, ունենան երեխաներ, թոռներ, և հետո պատմեք նրանց ձեր անցած ճանապարհի մասին, որովհետև ձեր անցած ճանապարհը շատ կարևոր է: Հայրենասիրությունը միայն կոչերով չէ, հայրենասիրության լավագույն օրինակը դուք եք»,-նշեց Սարգսյանը: Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ տղաների խնդիրներն առողջության վերականգնմամբ չեն ավարտվում: «Նրանցից շատերը սոցիալական խնդիրներ ունեն, իրենց կյանքը վտանգի տակ դրած տղաներն այսօր ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել: Այս տղաների թոշակը պետք է արժանի լինի իրենց նվիրումին»,-ասաց Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ բարի աշխատանքի ծավալը պետք է մեծանա, և նման վերականգնողական կենտրոններ պետք է գործեն նաև հեռավոր շրջաններում: «Առողջապահական համակարգը պետք է բազմապատկվի և Երևանի կենտրոնից շրջաններ գնա: Վիրավոր մարդկանց Հայաստանի հյուսիսից, հարավից, Ղարաբաղից այստեղ բերելը շատ դժվար է»,-ասաց Արմեն Սարգսյանը։ Լուսանկարնեը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 156+
156+

Նմանատիպ նյութեր