211652_close_icon
views-count5208 դիտում article-date 14:15 29-05-2018

Լիտվայի արտգործնախարար. Աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելը հիմար գաղափար էր

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիյուսը քննաադատել է ԱԱ-2018-ը Ռուսաստանում անցկացնելու գաղափարը: «Աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելը հիմար գաղափար էր: Իսկապես այնքան էլ լավ չէ, քանի որ այդ երկրում ամեն ինչ կապված է քաղաքականության հետ: Սպորտը, մշակույթը: Այն ամենը, ինր նրանց ուշադրության կենտրոնում է պահում, օգնում է քարոզչությանը: Չեմ կարծում, որ ինչ որ համակարգված բողոք կլինի, սակայն այս առթիվ մեկնաբանություններ կլինեն, այդ իսկ պատճառով հուսով եմ, որ քաղաքական գործողությունները կլինեն քիչ թե շատ համակարգված: Բայց բարդ է այս ամենը քննարկել, քանի որ ոչ բոլորն են կիսում այս տեսակետը», ասել է Լինկյավիչյուսը:

Նմանատիպ նյութեր