211652_close_icon
views-count40730 դիտում article-date 12:34 29-05-2018

Իջևանում նույնպես կայացավ տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Շատրվանների» լեփ-լեցուն հրապարակում գտնվող իջևանցիները շուրջ 3 ժամ ունկնդրում էին Նարեկ Բավեյանին, Սիլվա Հակոբյանին, Աղասի Իսպիրյանին, ծնունդով տավուշցիներ Արթուր Մուսայելյանին, Արման Բադալյանին, Արամ Խաչատրյանին և այլոց: Ելույթ ունեցան նաև Իջևանի «M studio» պարային համույթի փոքրիկները: Տոնական համերգը ՀՀ Տարածքային կառավարման և Մշակույթի նախարարության պատվերով կազմակերպել էին Տավուշի մարզպետարանի Կրթության և մշակույթի վարչությունը և «Արսեն Բայրամյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Համերգն ավարտվեց տոնական շքեղ հրավառությամբ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 426+
426+

Նմանատիպ նյութեր