211652_close_icon
views-count17600 դիտում article-date 13:13 29-05-2018

Իրանահայ բարերար ընտանիքի միջոցներով կբարեկարգվի Մատաղիս-Թալիշ ճանապարհահատվածը

Մատաղիս-Թալիշ ճանապարհի մի հատվածի կառուցման համար իրանահայ բարերարներ Հենրիկ և Ադրինե Տեր-Ղուկասյանները կնվիրաբերեն 1 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար: Իրանահայ բարերար ընտանիքի միջոցներով կբարեկարգվի Մատաղիս-Թալիշ ճանապարհահատվածը Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ մանրամասնելով, որ, նոյեմբերին տեղի ունենալիք դրամահավաքին ընդառաջ, Համահայկական հիմնադրամն արդեն բարերար ընտանիքից ստացել է խոշոր նվիրատվության հերթական խոստումը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ իրանահայ բարերարներ ամուսինները որոշումը կայացրել են վերջերս Արցախ կատարած այցի ընթացքում՝ տեսնելով Մատաղիս-Թալիշ ճանապարհի անմխիթար վիճակը: Նշենք, որ սա իրանահայ բարերարների առաջին նվիրատվությունը չէ:

Նմանատիպ նյութեր