211652_close_icon
views-count41361 դիտում article-date 22:20 28-05-2018

Եգիպտացի փաստաբանը Ռամոսի դեմ 1 միլիարդ եվրոյի հայց է ներկայացրել՝ Սալահին վնասվածք հասցնելու համար

Եգիպտացի փաստաբան Բասեմ Վահբան դատի է տվել «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին՝ Չեմպիոնների լիգայի [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/27/1097006/]եզրափակիչում[/url] (3:1) «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին միտումնավոր [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/28/1097087/]վնասվածք[/url] հասցնելու համար: «Ռամոսը միտումնավոր վնասվածք հասցրեց Սալահին ու պետք է իր գործողությունների համար պատասխան տա: Ես հայց եմ ներկայացրել և բողոքն ուղարկել ՖԻՖԱ: Ես փոխհատուցում կպահանջեմ, որը կարող է գերազանցել մեկ միլիարդ եվրոն՝ ֆիզիկական և հագեբանական վնասի համար, որը Ռամոսը պատճառել է Սալահին և եգիպտական ժողովրդին», ասել է փաստաբանը: Դատարանում հաղթելու դեպքում Վահբան խոստացել է գումարը փոխանցել Long Live Egypt հիմնադրամին: Սալահի մասնակցությունը 2018թ. աշխարհի առաջնությանը հարցականի տակ է՝ ուսի վնասվածքի պատճառով, թեպետ ֆուտբոլիստն ինքը վստահություն հայտնել, որ կմեկնի Ռուսաստան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր