211652_close_icon
views-count37505 դիտում article-date 18:52 28-05-2018

Սալահին վնասվածք հասցնելու համար Ռամոսին պատժելու ստորագրահավաք է սկսվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Change.org ստորագրահավաք է սկսվել, որով ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին պահանջում են պատժել «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին՝ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին միտումնավոր վնասվածք հասցնելու համար՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/27/1097006/]խաղում[/url] (3:1): Եգիպտացին 30-րդ րոպեին փոխարինվեց, երբ Ռամոսը գնդակի համար պայքարում ընկավ նրա ձեռքի վրա և վնասեց Սալահի ուսը: Բողոքը ստորագրել են արդեն 170 հազար մարդ և շարունակում են միանալ ստորագրահավաքին: Նշվում է, որ ուսի վնասվածքի պատճառով Սալահը բաց կթողնի 2-3 շաբաթ և կհասցնի ապաքինվել 2018թ. աշխարհի առաջնությանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր