211652_close_icon
views-count6419 դիտում article-date 18:15 28-05-2018

Պեպ Գվարդիոլա. Սարին պատմության լավագույն մարզիչներից մեկն է

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Մաուրիցիո Սարիի՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ նշանակելու հավանականությանը: «Սարին պատմության լավագույն մարզիչներից մեկն է: Մեր մասին դատում են նրանով, թե ինչ ենք նվաճում, սակայն նրա ղեկավարությամբ «Նապոլիի» ֆուտբոլը՝ լույսի շողք է: Նրա հիանալի էր կատարում իր պարտականությունները, «Նապոլիի» խաղը իսկական շոու է, որը հաճելի էր դիտել: Մեծ պատիվ կլինի նրա հետ մրցակցել: Տիտղոսներ նվաճելու համար նրանից ոչինչ չի պահանջվում: Երբեմն ամեն ինչ վճռում են մանրուքները: Եթե «Յուվենտուսը» «Սան-Սիրոյում» պարտվեր «Միլանին», ապա «Նապոլին», հնարավոր է, չեմպիոն դառնար: Դա նաև բախտի հարց է: Օրինակ, իմ բախտը բերում էր հաղթել, քանի որ ունեի շատ ուժեղ թիմեր», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր