211652_close_icon
views-count8006 դիտում article-date 17:42 28-05-2018

«Արսենալը» համաձայնվեց Սոկրատիսի համար «Բորուսիային» վճարել 16 մլն ֆունտ

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի տեղափոխությունը «Արսենալ» մոտենում է ավարտին: Ակումբները համաձայնեցրել են տրանսֆերի արժեքը՝ 16 մլն ֆունտի չափով: Լոնդոնցիները նախապես 29-ամյա հույնի համար առաջարկել էին 13 միլիոն, սակայն երբ մերժում ստացավ «Բորուսիայից», որոշեցին բավարարել դորտմունդցիների պահանջը: Սպասվում է, որ գործարքը կավարտվի այս շաբաթ:

Նմանատիպ նյութեր