211652_close_icon
views-count7537 դիտում article-date 17:12 28-05-2018

Լիոնել Մեսին՝ ԱԱ-2018-ում Արգենտինայի հավաքականի շանսերի մասին

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին գնահատել է հավաքականի հեռանկարները 2018թ. աշխարհի առաջնությունում: Ես «Բարսելոնայի» չեմպիոնությունը կփոխանակեի հավաքականի կազմում տիտղոսի հետ: Արգենտինայի հետ տիտղոս նվաճելը բացառիկ բան կլիներ: Սակայն մենք չպետք է այս ու այն կողմ հայտարարենք, թե աշխարհի չեմպիոն կդառնանք, քանի որ լավագույնն ենք: Իրականությունն այդպիսին չէ: Ինչ վերաբերում է խմբում մեր մրցակիցներին, ապա Իսլանդիան Եվրոպայի վերջին առաջնությունում ցույց տվեց, որ դժվարին մրցակից է ցանկացած թիմի համար: Խորվաթիան հզոր կիսապաշտպաններ ունի: Նրանք խաղում են Իսպանիայի խաղաոճով, միայն թե՝ մի մակարդակ ցածր: Ինչ վերաբերում է Նիգերիային, ապա այդ հավաքականը մեզ միշտ մարտահրավեր է նետել», ասել է Մեսին:

Նմանատիպ նյութեր