211652_close_icon
views-count36827 դիտում article-date 19:48 28-05-2018

Երևանում 27-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, իսկ հետո բախվել կայանված Mercedes-ին, վերջինն էլ՝ մեկ այլ Mercedes-ին, վերջինն էլ՝ Chevrolet-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 27-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Էդուարդ Բարխուդարյանը իր վարած Mercedes մակնիշի 35 MG 973 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 80-ամյա Սերգեյ Մինասյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Է. Բարխուդարյանը ավտոմեքենայով բախվել է կայանված Mercedes մակնիշի 55 CC 025 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է Mercedes մակնիշի 34 DQ 706 համարանիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է Chevrolet մակնիշի 35 LM 365 համարանիշի ավտոմեքենային։ Վրաերթի հետևանքով Ս. Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վրաերթ-վթարի մասին տեղեկությունը Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր