12423 դիտում
23:40 27-05-2018
Թուրքիան կարող է ամերիկյան F-35 կործանիչների փոխարեն գնել ռուսական Սու-57-եր
Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Թուրքիան կարող է ձեռք բերել ռուսական Սու-57 կործանիչները: Անկարան նման որոշում կկայացնի, եթե ԱՄՆ-ը հրաժարվի մատակարարել իր F-35 ինքնաթիռները՝ Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթա-հրթիռային համալիրներ ձեռք բերելու պատճառով:
«Անկարան մտադիր չէ հրաժարվել ինքնաթիռներ գնելու իր իրավունքից, որոնք պետք է ստանա հունիսին», նշել է Yeni Safak թերթը:
Նշենք, որ 2017թ. վերջում Ռուսաստանն ու Թուրքիան պայմանագիր ստորագրեցին ռուսական C-400 զենիթա-հրթիռային համալիրների չորս դիվիզիոնի մատակարարման վերաբերյալ՝ ընդհանուր 2,5 մլրդ դոլար արժեքով:
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն խիստ դժգոհ մնացին այդ գործարքից: Մասնավորապես, Վաշինգթոնը Անկարային կոչ արեց հրաժարվել C-400-ից՝ սպառնալով պատժամիջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ F-35 կործանիչների մատակարարման հարցում:
Նմանատիպ նյութեր
3294 դիտում
14:01 26-03-2020
ՍՈՒ-30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
601 դիտում
16:42 30-03-2024
Թուրքիան կարող է կրճատել ԱՄՆ-ից ձեռք բերվող F-16 կործանիչների քանակը
Այս բաժնից
430 դիտում
22:24 15-04-2024
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
469 դիտում
21:59 15-04-2024
Սինգապուրի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին
433 դիտում
21:07 15-04-2024
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը հայտարարել է ժամանակավոր փակման մասին