211652_close_icon
views-count19099 դիտում article-date 22:38 27-05-2018

Ապարանում մեծ շուքով նշվեց Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակը. ներկա էին իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 27-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում տոնական տրամադրություն էր: Առաջին հանրապետության տոնին նվիրված՝ Արագածոտնի մարզի գլխավոր հանդիսության վայրը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրն էր, որը խորհրդանշում է Մեծ եղեռնի նահատակների, Հայրենական և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակի հավերժացումը: Միջոցառումներին մասնակցեցին է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանը, Հայկ Կոնջորյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և «Ծառուկյան» խմբակցությունից Նապոլեոն Ազիզյանը: Այն իր շուրջ էր համախմբել նաև մարզի և քաղաքի ղեկավարությանը, հարևան համայնքներից և մայրաքաղաքից ժամանած հյուրերին, տեղի բնակչությանը: Ապարանի այդ հատվածի վրա տեղի է ունեցել հայոց պատմության կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Բաշ-Ապարանի ճակատամարտը: Այն ճակատագրական նշանակություն է ունեցել հայոց առաջին անկախ պետականության կերտման գործում: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+

Նմանատիպ նյութեր