211652_close_icon
views-count12420 դիտում article-date 22:16 27-05-2018

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Ինսբրուկ

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Ինսբրուկ Մայիսի 27-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը ժամանել են ավստրիական Ինսբրուկ քաղաքը և հանգրվանել «Պարկոհոտել ին Տիրոլ» հյուրանոցում: Ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին: Այսօր նախատեսված է անցկացնել մեկ մարզում: Ազգային հավաքականն Ավստրիա է մեկնել հետևյալ կազմով՝ [b]Դարպասապահներ. [/b]Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»), Արամ Հայրապետյան («Բանանց»), Վալերի Ոսկոնյան («Փյունիկ») [b]Պաշտպաններ.[/b] Գաել Անդոնյան («Օլիմպիկ» Մարսել, Ֆրանսիա), Վարազդատ Հարոյան («Ուրալ», Ռուսաստան), Հովհաննես Համբարձումյան («Վարդար»,ՆՀՀ Մակեդոնիա), Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ («Բոյակա Չիկո», Կոլումբիա), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Հայկ Իշխանյան («Գանձասար»), Հրայր Մկոյան («Շիրակ»), [b]Կիսապաշտպաններ. [/b]Հենրիխ Մխիթարյան («Արսենալ», Անգլիա), Գոռ Մալաքյան («Ստալ», Ուկրաինա), Գևորգ Ղազարյան («Մարիտիմու», Պորտուգալիա), Էդգար Բաբայան («Հոբրո»,Դանիա), Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ»), Արտյոմ Սիմոնյան («Ալաշկերտ») Ռումյան Հովսեփյան («Բանանց»), Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), [b] Հարձակվողներ. [/b]Տիգրան Բարսեղյան («Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա), Գեղամ Հարությունյան («Գանձասար»), Էրիկ Վարդանյան («Փյունիկ»), Իվան Յագան («Լյերս»,Բելգիա):

Նմանատիպ նյութեր