211652_close_icon
views-count13762 դիտում article-date 20:36 27-05-2018

Վանաձորում մեծ շուքով նշվեց Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակի տոնակատարությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տոնական օրը 100 տարի անց Ղարաքիլիսա-Վանաձորը նշեց մեծ հանդիսավորությամբ: Նախ Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանի հանդիսապետությամբ հղվեց հայրապետական մաղթանք: Ներկա էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ռազմական և հոգևոր այրեր, բազմաթիվ վանաձորցիներ: Եկեղեցու զանգերն ավետեցին տոնի սկիզբը, և ղարաքիլիսեցիների սերունդներն ուղևորվեցին Կոտրած եկեղեցու տարածք, որտեղ մեկ դար առաջ տեղի էր ունեցել Ղարաքիլիսայի ճակատամարտը: Պատմական այս վայրում նախ ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին հուշակոթողի մոտ, ապա տեղի ունեցավ քանդակագործ Սերգեյ Դանիելյանի հեղինակած խաչքարի բացումը, որը նվիրված էր հերոսամարտի 100-ամյակին: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները մասնակցեցին Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակի տոնակատարությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր