211652_close_icon
views-count65781 դիտում article-date 18:17 27-05-2018

Մայիսի 29-ից սկսած Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան[url=https://www.facebook.com/gagik.surenyan] իր էջում [/url]գրել է. «Մայիսի 27-28-ին հանրապետության տարածքում գործող ցիկլոնի ուժը կթուլանա, ինչի արդյունքում ցերեկային ժամերին գրեթե բոլոր մարզերում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, միայն ուշ երեկոյան առանձին շրջաններում կարճատև ամպրոպային բնույթի անձրևները կկրկնվեն։ Մայիսի 29-ից սկսած Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը, որը մեր տարածաշրջանում կգործի մինչև հունիսի 1-ը ներառայալ։ Արդյունքում, մայիսի 29-ից հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 27-28-ին էապես չի փոխվի, իսկ մայիսի 29-30-ին հյուսիս-արևելքից սառը օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով»:

Նմանատիպ նյութեր